Ջիբրալթարում ավարտված շախմատի միջազգային մրցաշարի հաղթող դարձավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: Նա 10 հնարավորից վաստակեց 8 միավոր։
Սերգեյ Մովսիսյանը 7 միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը։ Բրազիլիայում բնակվող Գրիգոր-Սևակ Մխիթարյանը 6 միավորով 63-րդն է։
Մրցաշարին մասնակցում էր 256 շախմատիստ։
Tags: Ջիբրալթարի շախմատի մրցաշար, Սերգեյ Մովսիսյան, Վասիլի Իվանչուկ