ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:
Tags: Ճանապարհներ, մերկասառույց
