Բրիտանական լորդը ընտանեկան բռնարար է

լորդՀայտնի և հարուստ մարդիկ նույնպես տանջվում ու արտասվում են, նրանց էլ են բանտ նստեցնում: Այսպես,  բրիտանացի  55-ամյա լորդ Էդվարդ Սոմերսեթը` հերցոգ Բոֆորտի որդին , խոստովանել է, որ 22 տարի շարունակ ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ ծեծել է իր կնոջը`լեդի Կարոլինային, հաղորդում է  The Telegraph-ը:

Ազնվականը մեղավոր է ճանաչվել չորս կետում, որոնց մեջ կարևորվում է ծեծը մարմնական ծանր վնասվածքներով: Սոմերսեթը հայտարարել է, որ սկսած 1990թ.մինչև 2012թ. պարբերաբար ծեծել է կնոջը և այդ ամբողջ ժամանակ թմրանյութեր է օգտագործել, այդ թվում`հերոին և կոկաին է :

Ամենամեծ վնասվածքը լեդի Կարոլինան ստացել է 2011թ., երբ ամուսինը Գլոստերշիրի կոմսության իրենց կալվածք է բերել սիրուհուն: Էդվարդ Սոմերսեթը առանց ամաչելու իր դստեր մոտ կրեկ է ծխել :

22 տարի անընդհատ տանջանքներից հետո լեդի Կարոլինան ծաղիկների և ուշադրության փոխարեն  ստացել է միայն կապտուկներ, քերծվածքներ և պոկված մազափնջեր: Մի անգամ նույնիսկ Սոմերսեթը կոտրել է Կարոլինայի մատը:

Դատավորը, որ անց է կացրել արիստոկրատի գործով նիստը, հայտարարել է, որ այս դեպքը ոչ միայն ողբերգություն է լորդի ընտանիքի համար, այլ նաև հենց իր` լորդի համար, քանի որ  նա ի ծնե  անսահմանափակ  հնարավորություններ է ունեցել, որոնք փոխարինել է ալկոհոլով ու թմրամիջոցներով:

Լորդ Էդվարդ Սոմերսեթը ճաղերի ետևում կմնա երկու տարի:

 

 Անկախ

Tags: , ,