Վաղաժամ ամուսնությունները խնդիր են դարձել Ադրբեջանում

ադրբեջանցիԱդրբեջանի Պետական կոմիտեի ընտանեկան հարցերով վարչության պետի տեղակալ Այնուր Սոֆիևան ադրբեջանցի լրագրողներին հայտնել է, որ վաղաժամ ամուսնությունները մեծ խնդիր են դարձել ողջ երկրի համար: Նրա խոսքերով՝ պետկոմիտեն հատուկ ուսումնասիրություն է սկսել այս ուղղությամբ: «Վաղաժամ ամուսնությունների խնդիրը վերաբերում է ոչ միայն մի շրջանին, այլ ամբողջ երկրին: Չնայած օրենսդրական սահմանափակումների՝ նման երևույթներ դեռևս գոյություն ունեն: Շատ հաճախ մենք չենք կարող փաստեր արձանագրել, քանի որ այս ամուսնությունները տեղի են ունենում ոչ թե օրենքով սահմանված կարգով, այլ ծնողների փոխադարձ համաձայնությամբ: Կարևոր է, որպեսզի ողջ հասարակությունը վերահսկի այս գործընթացը»,-ասել է Սոֆիևան:
Նշենք, որ Պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում 2012 թվականին 3236 երեխա ծնվել է 15-17 տարեկան մայրերից, ընդ որում 15 ընտանիքում երեխան եղել է արդեն 3-րդը, իսկ 278 ընտանիքում՝ 2-րդը:

Անկախ

Tags: ,