Յորքշիրի ակվարիումում պինգվիններին դեպրեսիայի դեմ հաբեր են տալիս՝ Մեծ Բրիտանիայում տիրող ահավոր եղանակի պատճառով:
Հարավամերիկյան ծովային թռչունները մռայլ տեսք ունեն անդադար անձրևների և քամու պատճառով՝ ուստի նրանց բոլորին դեպրեսիայի դեմ հաբեր են տալիս:
Սկարբորոյի ծովային կենտրոնի կենդանիների պաշտպան թիմը հաբերը դնում է սատկած ձկների մեջ՝ նախքան դրանցով պինգվիններին կերակրելը:
Առաջին անգամ է, որ կենտրոնի տասնյակ պինգվիններ Բրիտանիայի կլիմայի պատճառով նման դեղահաբերի կարիք են ունեցել:
Մասնագետները հայտնում են, որ պինգվինների մոտ տառապանքը կարող է ավելի հեշտ թուլացնել մարմնի բնական պաշտպանական համակարգը, քան մարդկանց մոտ:
Ուստի աշխատակիցները պինգվիններին հաբեր են տալիս՝ ավելի լուրջ ախտանշաններից խուսափելու համար:
Tags: դեպրեսիայի դեմ հաբեր, Յորքշիր, պինգվիններ