Հայաստանի թենիսիստուհիների հավաքականը պարտվեց առանց լուրջ դիմադրության

անիAni-AmiraghyanԷստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող թենիսիստուհիների ֆեդերացիայի գավաթի խաղարկության եվրաաֆրիկյան գոտու 3-րդ խմբի A ենթախմբի մրցաշարի երկրորդ խաղում ևս Հայաստանի ներկայացուցիչներին հաջողությունն ուղեկից չէր: Մերոնք 0:3 հաշվով զիջեցին Էստոնիայի թիմին:

Հիշեցնենք, որ մրցաշարում 1 2 երկրների հավաքականներ վիճարկում են 2-րդ խմբի 2 ուղեգրերը:

Ցավոք, Հայաստանի հավաքականը լուրջ դիմադրություն ցույց չտվեց:

Անի Ամիրաղյանը  0:6, 0:6 հաշվով պարտվեց Կայա Կանեպիին, Անի Սաֆարյանն էլ նույն հաշվով զիջեց Անետ Կոնտավեյտին:

Զուգախաղում Անի Սաֆարյանը և Լուսինե Չոբանյանը 2:6, 3:6 հաշվով պարտվեցին Եվա Պաալմա-Տատյանա Վորոբյովա զույգին:

Հայաստանի ընտրանին ենթախմբում գրավեց վերջին՝ 3-րդ տեղը և 9-12-րդ տեղերը վիճարկողների խմբում կմրցի C ենթախմբում վերջին տեղը գրաված Մադագասկարի հավաքականի հետ, որը 0:3 հաշվով պարտվել է Դանիայի, 1:2 հաշվով՝  Նորվեգիայի ներկայացուցիչներին:

Անկախ

Tags: , , ,