Առաջարկվել է մետրոյի փակված կայարանները վերածել լողավազանների

pic_c2bf5c7572b1db164ff8ed17948423afՓարիզի քաղաքապետի թեկնածու Նաթալի-Կոստյուշկո-Մորիզեն իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում առաջարկել է մետրոյի փակված կայարանները վերածել հասարակական պիտանի օբյեկտների:

Նա հայտնի ճարտարապետների համագործակցությամբ մի շարք էսքիզներ է ներկայացրել, որոնք ցուցադրում են հին կայարանների` լողավազանների, կինոթատրոնների, համերգասրահների ու ռեստորանների վերածելու հնարավորությունը: Նա նշել է, որ ներկայացված մանրակերտերը  այդ  կայարանների փոխակերպման հնարավորությունների մի չնչին մասն են կազմում, ու խոստացել է, քաղաքապետ ընտրվելու դեպքում`  լսել նաև բոլոր փարիզցիների համապատասխան գաղափարները:

Ընդհանուր առմամբ, Փարիզում 16 չգործող կայարան կա, որոնց մեծ մասը փակ է 1939-ից` Համաշխարհայինի սկսվելու հետ կապված: Հիմա դրանց տարածքում ապրում են անօթևանները, երբեմն էլ ֆիլմեր են  նկարահանվում:

Ինչպես նշում է The Guardian-ը, Կոստյուշկո-Մորիզեն հասարակական կարծիքի հարցումներով, զիջում է իր գլխավոր մրցակից Աննա Հիդալգոյին մի քանի տոկոսով:

Անկախ

Tags: , , ,