Եգիպտոսում տանջում են ձերբակալված կանանց

եգիպտուհի2013 թվականի դեկտեմբերին և 2014 թվականի հունվարին Եգիպտոսում 200 կին է ձերբակալվել, որոնք հանդես են եկել ռազմական հեղաշրջման դեմ: Այս տվյալները հրապարակել է «Կանայք ընդդեմ հեղաշրջման» շարժումը, որը հայտարարել է, թե Մուհամեդ Մուրսիի կառավարությանը հաջորդած ժամանակաշրջանը դարձել է երկրի նորագույն պատմության ամենասև էջը՝ մարդու իրավունքների խախտման տեսանկյունից:
Հայտնի է, որ կանանց նկատմամբ կիրառվում է կոպիտ ուժ, խախտվում են նրանց հիմնարար իրավունքները, նրանց անարդարացիորեն տուգանում են: Ավելի վատ է ձերբակալված կանանց վիճակը: Բանտերում նրանց տանջում են, հանում կանանց գլխաշորերը, ստիպում բուժզննում անցնել պարզելու համար հղիության և կուսության հանգամանքը:
Ի պատասխան այս մեղադրանքներին՝ Եգիպոսի ներքին գործերի նախարար Ալի Դեմիրթաշը հայտարարել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, եգիպտական բանտերում պահպանվում են մարդու իրավունքները, բանտարկյալների նկատմամբ բռնություններ, անգամ կոպիտ վերաբերմունք չի ցուցաբերվում:

 Անկախ