Թուրքիայում համացանցը գրաքննության երթարկելու օրենք է ընդունվել

internet

Թուրքական խորհրդարանում համացանցում սոցկայքերում և բլոգերում տեղադրվող նորությունների վերահսկման մասին օրենք է ընդունվել, որը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում: Հասարակության կարծիքով՝ սոցկայքերի նորությունների վերահսկումը խախտում է մարդու տեղեկավություն ստանալու իրավունքը: Բազմաթիվ կազմակեպություններ ինչպես Թուրքիայում, այնպես ել աշխարհի տարբեր երկրներում, քննադատության են ենթարկել ընդունված օրենքը:
Թուրքիայի Համացանցային ասոցացիայի նախագահ Թայֆուն Սըրմանը նշել է, որ այս պահից գրաքննությունը Թուրքիայում իրականացվելու է հանրային հեռուստահաղորդակցության ղեկավարության կամքով՝ շրջանցելով դատական իշխանությունը: Ի պատասխան այս որոշմանը՝ Թուրքիայի լրագրողների ասոցիացիան հայտարարել է, որ օրենքը չպետք է կիրառվի, քանի որ այն խախտում է մտքի և մամուլի ազատության, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության իրավունքները: Լրագրողների ասոցիացիան Թուրքիայի նախագահին կոչ է արել կիրառել վետոյի իրավունքը այս օրենքի դեմ:
Նշենք, որ ավելի վաղ Նյու-Յորքի լրագրողների իրավունքները պաշտպանող հանձնաժողովը, հայտարարել էր, որ այս օրենքը կսահմանափակի ԶԼՄ-ների ազատությունը Թուրքիայում: Ըստ հանձնաժողովի՝ Էրդողանի միապետական բնույթի կառավարումը կարող է երկար ժամանակով խոչընդոտել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը:

Անկախ

Tags: , ,