Թաքսիմի հրապարակում բողոքի ցույց է տեղի ունեցել համացանցի մասին օրենքի դեմ

թաքսիմԹուրքական ոստիկանությունը ջրաշիթերով և արցունքաբեր գազով փորձել է կանխել համացանցի գրաքննության օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարների մուտքը Ստամբուլի Թաքսիմ հրապարակ: Այս մասին հաղորդում է թուրքական «Ռադիկալը»: Ակցիայի մասնակիցները ոստիկանների վրա պատասխան քարեր են նետել: Կարճ ժամանակ անց իրավապահ մարմիններին հաջողվել է ցրել հավաքվածներին:

Հիշեցնենք, որ թուրքական խորհրդարանը քվեարկել է համացանցի վերաբերյալ օրենքի օգտին, համաձայն որի իշխանությունները, առանց դատարանի որոշման, կարող են փակել համացանցային կայքերը, ինչպես նաև տեղեկություններ պահանջել կայքերի օգտատերերի վերաբերյալ:
Օրինագիծը ուժի մեջ կմտնի երկրի նախագահի ստորագրումից հետո: Ընդդիմությունը դեմ է այս փոփոխությանը՝ այն համարելով խոսքի ազատության և ինքնաարտահայտման իրավունքի խախտում, որը հավասար է գրաքննությանը:

Անկախ

Tags: , , ,