Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը հազարավոր փաստաթղթերը Ազգային անվտանգության գործակալությունից էժան համակարգչային ծրագրերի օգնությամբ է դուրս բերել:
Սնոուդենը կիրառել է ոչ թանկ ու մատչելի ծրագրեր ու արագ պատճենել վեբ-կայքերի տեղեկությունները: Դրա համար նա որոնման իրեն անհրաժեշտ պարամետրեր է ներմուծել:
Հետաքննությամբ պարզվեց, որ Սնոուդենին հասանելի են դարձել 1,7մլն փաստաթուղթ, որոնք նույնիսկ հասարակ պաշտպանությունից են զուրկ եղել: Բացի այդ, գողությունը շատ արագ կարելի էր հայտնաբերել, սակայն նույնիսկ այդ հարցում են թերացել. ոչ ոք չի արել:
Tags: անվտանգություն, Սնուդեն, փաստաթուղթ