Տորոնտոյի քաղաքապետը YouTube-ում իր շոուն կունենա

pic_9c461af5b75dfef216a3d0fdbc08ff42Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը YouTube-ում  իր սեփական շոուն կունենա, որի թողարկումը տեսահոսթինգում կհայտնվի այսօր:

Ավելի վաղ շոուի ազդագիրն էր հայտնվել, որը, ինչպես ենթադրվում է, Ford Nation (“Ֆորդի ազգը”) անվանումը կստանա: Գովազդից դատելով, մեկնարկային շոուի հյուրը քաղաքապետի եղբայրն է լինելու` Դագ Ֆորդը, սակայն, ինչի մասին կխոսեն եղբայրները` հայտնի չէ: Տեսանյութում նրանք հումորներ են անում մեկը մյուսի քաշի վերաբերյալ, դրանից հետո քաղաքապետը կոչ է անում իր մասին դատել ոչ թե անձնական կյանքի առանձին դեպքերով, էպիզոդներով, այլ քաղաքապետի պաշտոնում կատարած գործերով:

2013-ի վերջին Ռոբ Ֆորդը փորձել է Ford Nation նախագիծ թողարկել հեռուստատեսությունով ու ռադիոյով: Հեռուստատարբերակը շուտով փակվեց առաջին իսկ թողարկումից հետո (հեռուստաալիքի ղեկավարությունը բողոքեց ծրագրի թանկ արժեքից): Նման բախտ էր վիճակված նաև ռադիոտարբերակին:

Տորոնտոյի քաղաքապետը հայտնի է  իր սկանդալային վարքով: Անցած տարի պարբերաբար ալկոհոլ ու թմրանյութ  օգտագործելու պատճառով նրան ժամանակավոր զրկեցին իրավասությունների մեծ մասից, սակայն նա մնաց քաղաքապետի պաշտոնում մինչև հաջորդ ընտրություններ: Չնայած աղմկահարույց պատմություններին, նա հայտարարեց, որ մտադիր է վերընտրվել նոր ժամկետում:

Անկախ

 

Tags: , , ,