Իրանի կանանց ֆուտբոլի թիմի անդամները պարտադիր գենդերային ստուգում կանցնեն, քանի որ պարզվել է, որ կանանց ազգային թիմի չորս խաղացողներ իրականում տղամարդիկ են:
Նախքան մարզումները՝ բժշկական փորձագետները պատահական ստուգումներ կանցկացնեն: Զննությունը չանցած խաղացողներին, որոնք ամբողջովին կին չեն լինի, կարգելվի մասնակցել մրցումներին:
Telegraph-ը տեղեկացնում է, որ Իրանի ֆուտբոլի ղեկավար մարմինները պատահական զննություններ են մտցրել, երբ պարզվել է, որ որոշ առաջատար խաղացողներ՝ ներառյալ կանանց ազգային թիմի չորս խաղացողներ, իրականում տղամարդիկ են, որոնք ամբողջովին չեն ավարտել սեռի փոփոխման նպատակով իրականացվող վիրահատությունները կամ սեռական խանգարումներ ունեն:
Իրանում հանգուցյալ Այաթոլլա Ռուհոլա Խոմեյնիի հրապարակած կրոնական որոշմամբ 1979թ-ից ի վեր թույլատրվում է սեռը փոխելու նպատակով վիրահատություններ իրականացնել:
Այն խաղացողները, որոնք չեն կարողանա ապացուցել իրենց կին լինելը և կհեռացվեն մրցումներից, հետագայում սեռական փոփոխություններից հետո կկարողանան վերադառնալ թիմ:
Իրանում ֆուտբոլը մեծ համբավ ունի և´ կանանց, և´ տղամարդկանց շրջանում՝ չնայած կանանց չի թույլատրվում ներկա գտնվել տղամարդկանց թիմերի միջև անցկացվող խաղերին:
Ստուգումների անցկացումից ի վեր արդեն յոթ խաղացողի պայամանգիր է չեղյալ համարվել:
Tags: իրան, սեռափոխություն, ֆուտբոլ