Ծառահատումներ Անգլիական այգում

ծառահատումԱնկախը հետևյալ բովանդակությամբ նամակ է ստացել մեր բնակիչներից մեկից և այն ներկայացնում է ընթերցողներին:

Հինգշաբթի օրը ժ. 13:30-ին գնացել էի Անգլիական այգի զբոսնելու: Պատահաբար նկատեցի, որ այգում ծառահատումներ են իրականացվել: Հատվել են երկու հաստաբուն և առողջ ծառեր: Սունդուկյանի անվ. թատրոնի հետնամասում գտնվող ծառը, հավանաբար, հատվել էր հենց նույն օրը, քանի որ մի տղամարդ եկավ և սայլակով տարավ հատված ծառի բունն այգու մուտքի մոտ (Խորենացի փողոց) փորված փոսի կողքին տեղադրված վագոնը: Մյուս ծառը, որ գտնվում էր վագոնի կողքին, ամենայն հավանականությամբ հատվել էր մի քանի օր առաջ: Ծառահատումները, հավանաբար, արվել են վագոնը ջեռուցելու նպատակով, քանի որ նկատեցի՝ վագոնը ջեռուցվում էր և խողովակից ծուխ էր բարձրանում:

SAMSUNGՆույն օրը զանգահարեցի Բնապահպանության նախարարության թեժ գծի հեռախոսահամարով և հայտնեցի կատարվածի մասին: Հաջորդ օրն ինձ հետ կապվեց մի տղամարդ և ասաց, որ նախարարությունը չի կարող միջամտել այդ գործին, քանի որ այգին սեփանաշնորհված է: Նախարարության աշխատակիցն ինձ ասաց, որ զանգահարեմ քաղաքապետարան՝ Երևանի գլխավոր դենդրոլոգին, սակայն նրա հետ կապվել չհաջողվեց:

Հաջորդ օրը, երբ գնացի այգի, կտրված ծառերի բները ծածկված էին չորացած տերևներով:

 

Արված լուսանկարներից հստակորեն երևում է, որ ծառերը եղել են լրիվ առողջ:

 

Բնակիչ՝ Խաժակ Դրամփյան

Անկախ

Tags: ,