Բոսնիայում ցուցարարները պահանջում են փորձագետների ներգրավմամբ նոր կառավարություն կազմել

 բոսնիա,ցույցերԲոսնիայում վեց օր է, ինչ հազարավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ պահանջելով քաղաքական գործիչների հրաժարականը և անկուսակցական փորձագետներով նոր կառավարության ստեղծում, որը կկարողանա լուծել երկրում տիրող 40 տոկոս գործազրկության և կոռուպցիայի խնդիրները:

Ցուցարարները պնդում են, որ չափից շատ վարձատրվող քաղաքական գործիչները կտրված են հասարակությունում տիրող իրական վիճակից և 1991-95թթ. պատերազմից հետո տասնամյակներ շարունակ ներգրավված են ազգամիջյան վիճաբանությունների մեջ: Ամբոխը յուրաքանչյուր օր հավաքվում է Սարաևոյում գտնվող նախագահական նստավայրի և կառավարության այլ շենքների առջև:

Երկուշաբթի օրը երկու տարեց մարդ ցուցանակ էին պարզել, որի վրա նշված էր, որ մեկ քաղաքական գործչի ամսական աշխատավարձը հավասար է միջին թոշակառուի չորս տարվա ընթացքում ստացած կենսաթոշակին: Ներկայումս յուրաքանչյուր հինգերորդ բոսնիացի աղքատության շեմից ցածր կենսամակարդակ ունի:

 Անկախ

Tags: ,