ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ուզում հետ մնալ սիրային սկանդալի կենտրոնում հայտնված ֆրանսիացի իր պաշտոնակից Ֆրանսուա Օլանդից: Ֆրանսիացի պապարացի Պասկալ Ռոստենը այսօր հայտարարել է, որ շուտով ամերիկյան «Washington Post»-ի էջերին սենսացիոն բամբասանք է հայտնվելու: «Գիտե՞ք արդյոք, որ ԱՄՆ-ում շատ մեծ մի բան է տեղի ունենում, այդ մասին կհայտնվի նաև թերթում: Նախագահ Բարաք Օբամայի և երգչուհի Բեյոնսեի միջև սիրավեպ կա»,-նշել է Ռոստենը:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ ֆրանսիացի ֆոտոլրագրողը նշել է, թե սկզբում Բարաք և Միշել Օբամաները սկսեցին ավելի հազվադեպ լուսանկարվել, իսկ արված նկարներում էլ իրարից հեռու կանգնել, այնուհետև բամբասանքների թեմա դարձավ Բեյոնսեն: Ըստ Ռոստենի՝ պետք չէ մոռանալ, որ ժամանակին մնան բամբասանքներ էին պտտվում նաև Մերլին Մոնրոյի և Մոնիկա Լևինսկու շուրջ:
Նշենք, որ վերջերս լուրեր էին տարածվել, թե Բարաքի ու Միշելի հարաբերությունները բավական վատ են և նույնիսկ ապահարզանի աստիճանի են հասել:
