Ադրբեջանը Իրաքին առաջարկում է ելք դեպի եվրոպական գազային միջանցք

գազԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Իրաք կատարած պաշտոնական այցի ժամանակ որպես օգնություն Իրաքին առաջարկել է ելք դեպի Հարավային գազային միջանցք, որը կապում է Կասպից ծովը Եվրամիության հետ: Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ Իրաքի պաշտոնյաները արդեն մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս նախագծի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հյուրիյեթը», այս նախագիծը աջակցություն է ստանում ԱՄՆ-ի կողմից և դրա նպատակն է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: «Սա հսկա նախագիծ է՝ մեծ հնարավորություններով, եթե իհարկե Իրաքը իր հերթին հետաքրքրություն ցուցաբերի և սկսի իր բնական գազի մատակարարումը առաջարկված պայմաններով: Ուրիշ երկրներն էլ ցանկության դեպքում կարող են այս նախագծին միանալ: մՄենք միշտ պատրաստ ենք բանակցություններ սկսել այն երկրների հետ, որոնք կցանկանան միանալ Հարավային գազային միջանցքի նախագծին»,-ասել է Մամեդյարովը Իրաքի արտգործնախարար Հոշիար Զիբարիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Անկախ

Tags: , , ,