Եթե Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրնագիծը չեղյալ չհամարեր, մենք նոտա էինք հղելու. թուրք դեսպան

despan   Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն 14 տարվա պաշտոնավարումից հետո շուտով թոշակի կանցնի: Այս առիթով նա ընդունելություն է կազմակերպել, որի ընթացքում կիսվել է դեսպանության տարիների իր հիշողություններով: Դեսպանը մասնավորապես անդրադարձել է վերջին տարիներին թուրք-ֆրանսիական հարաբերություններում կարևոր նշանակություն ունեցող Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: «Սեղանիս դարակում մի նոտա եմ պահել՝ իբրև հիշատակ: Եթե Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը չեղյալ չհամարեր այդ օրենքը, ապա մենք նոտան հղելու էինք և դրանով դիվանագիտական հարաբերությունները դեսպանության մակարդակից իջեցվելու էին»,-պատմել է Բուրջուօղլուն: Վերջինս նաև նշել է, որ վերոհիշյալ օրենքի ընդունումը կանխելու գործին աջակցություն են ստացել Ֆրանսիայի թուրքական համայնքի կողմից:

Դեսպան Թահսին Բուրջուօղլուն անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարած այցին: Նա մեծ ոգևորությամբ նշել է, որ այցի շրջանակներում կողմերի միջև քաղաքական և տնտեսական բնույթի 13 կարևոր համաձայնություն է ստորագրվել:

Անկախ

Tags: , ,