Ադրբեջանում արգելվել է երեխաներին Աթաթուրք անվանակոչել

pic_c1716ae2ac9f4215e82165a0325e8edaԱդրբեջանում արգելվել է երեխաներին Աթաթուրք անվանել: Դրա մասին  ասել է կառավարությանն առընթեր տերմինաբանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Սադիգովան:

Նա պարզաբանել է, որ արգելքը ոչ պաշտոնական բնույթ է կրում.”Սակայն, եթե ինչ որ մեկը մեզ դիմի` մենք կմերժենք”: Նրա խոսքով, որոշումը Թուրքիայի կառավարության խնդրանքով է ընդունվել:

Անցած տարի,մայիսին Սադիգովան արդեն հայտարարել էր, որ տեղաբնակներին հնարավոր է արգելվի երեխաներին Թուրքիայի առաջին նախագահի անունով կոչել: “Աթաթուրքը” պատմական դեմք է ու այդ անունը միայն նրան պետք է պատկանի”,-հայտարարել է նա ու հավելել, որ ներկայում Ադրբեջանում 18 մարդ կա այդ անունով:

2011-ին էլ այս հանձնաժողովի անդամները հայտարարեցին, որ յուրաքանչյուր 10-րդ անունը չի համապատասխանում չափորոշիչներին: 2013-ի փետրվարին նրանք իրենց մտահոգությունը հայտնեցին երկրում օտարալեզու անունների կապակությամբ ու առաջարկեցին արգելել դրանք:

Հանձնաժողովը կառավարությանն առաջարկել է հաստատել համապատասխան ձեռնարկը: Նոր կանոնները, ինչպես նշվել է, պետք է վերաբերեն ազգությամբ ադրբեջանցի նորածիններին:

Անկախ

Tags: , ,