Թուրքական ընդդիմությունը սպառնում է այլևս չհետևել Աբդուլահ Գյուլի «Twetter»-յան էջին

abdullah_gul_twitterԹուրքիայում շարունակվում են վերջերս խորհրդարանի կողմից համացանցի հսկողության վերաբերյալ ընդունված օրենքի քննարկումներն ու դժգոհությունն  իշխանություններից: Մասնավորապես քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանը կոչ է արել այլևս չհետևել նախագահ Աբդուլահ Գյուլի «Twetter»-յան էջին, եթե նա ստորագրի համացանցի գրաքննության մասին օրենքը: «Տեսնենք, թե մեր հարգարժան նախագահն ինչքան լիբերալ է: Արդեն պարզ է, որ Արևմուտքը սրան բացասաբար է վերաբերվում: Կարծում եմ, որ նախագահը պետք է վետո դնի այս օրենքի վրա: Եթե նա այդ քայլին չգնա, ապա ես այլևս չեմ հետևի նրա «Twetter»-յան էջին»,-հայտարարել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ օրերս թուրքական խորհրդարանը քվեարկել է համացանցի վերաբերյալ օրենքի օգտին, համաձայն որի իշխանությունները, առանց դատարանի որոշման, կարող են փակել համացանցային կայքերը, ինչպես նաև տեղեկություններ պահանջել կայքերի օգտատերերի վերաբերյալ: Օրինագիծը ուժի մեջ կմտնի երկրի նախագահի ստորագրումից հետո:

Անկախ

Tags: ,