Ռուսաստանի Սամարայի մարզում 32-ամյա ադրբեջանցի կին է սպանվել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 8-ին: Սպանվածի դին հայտնաբերվել է այն տանը, որտեղ բնակվել է նա։ Պարզվել է, որ սպանվածն Ադրբեջանի 32-ամյա քաղաքացի է, ում անունը չի հրապարակվում։
Իրականացված դատաբժշկական փորձաքննության ընթացքում պարզվել է, որ կինը մահացել է գլխին ստացած վնասվածքի հետևանքով։ Սպանության համար կասկածվում է տանտերը, որն ադրբեջանցի կնոջ հետ նույն տանն է բնակվել։ Հանցագործությունը որակվել է ոչ թե որպես “կանխամտածված սպանություն”, այլ “առողջությանը ծանր վնաս հասցնել, ինչը հանգեցրել է մահվան”։
Tags: ռուսաստան, սպանություն