Բյուրեղավանում զենքերն են խաչաձևել սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության մասնակիցները

17555 սուսերամարտԲյուրեղավանի «Քեթրին» մարզակումբում  մեկնարկեց  սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Ստուգատեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ողջույնի խոսք ասաց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:

Առաջինը մարտուղյակներում զենքերը խաչաձևեցին  խոցասուսերակրուհիները: Չեմպիոնի կոչմանն արժանացավ «Քեթրին» ակումբի սան Էմմա  Պողոսովան: Նա եզրափակչում առավելության հասավ «Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի դպրոցի սան Լիլիթ Էվոյանի նկատմամբ: Երրորդ տեղերը զբաղեցրին «Քեթրին» ակումբի սաներ՝ Աստղիկ Մարտիրոսյանն ու Մարիամ Հարությունյանը:

Խոցասուսերակիրների եզրափակչում մրցեցին Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցի սան Մանվել Հովհաննիսյանն ու «Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի ներկայացուցիչ Էդուարդ Հովիկյանը: Հովհաննիսյանը հաղթեց և  հռչակվեց չեմպիոն: Բրոնզե մեդալակիրներ դարձան Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի սան Արթուր Քոչարյանը և Արման Գրիգորյանը (Արաբկիրի  Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոց):

Անկախ

Tags: , ,