Հնդկաստանում երկու մարդատար մեքենայի և բեռնատարի բախման հետևանքով 16 մարդ է զոհվել

india-crashՀնդկաստանի արևելյան հատվածում երկու մարդատար մեքենայի և բեռնատարի բախման հետևանքով բոլոր 16 ուղևորները մահացել են:

Ոստիկանությունից հայտնել են, որ մարդատար մեքենաները երեքշաբթի վաղ առավոտյան վերադառնում էին Կալկաթայից 400կմ հեռավորության վրա գտնվող Սահապուր գյուղից:

Ուղևորներից 13-ը մահացել են տեղում, իսկ երեքը՝ հիվանդանոցում:

Ոստիկանության տեղեկություններով՝ բեռնատարի վարորդը ձերբակալվել է:

Հնդկաստանում ավտոճանապարային վթարներից տարեկան մահանում է 110,000 մարդ: Վթարների մեծ մասը տեղի է ունենում անուշադիր վարելու, վատ ճանապարհների և հին մեքենաների պատճառով:

Tags: ,