Հայաստանի հրաձգության հավաքականի ուսումնամարզական հավաքը կկայանա փետրվարի 15-25-ը՝ Երևանում: Մեր նշանառուները կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը:
Փետրվարի 26-ից մինչև մարտի 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալու է գնդակային հրաձգութայան Եվրոպայի առաջնությունը: Այդ ստուգատեսում Հայաստանից կարողություններն է փորձելու 9 մարզիկ` գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և վազող թիրախ ձևի մարզիչ Գագիկ Մելոյանի ղեկավարությամբ:
Առաջնությունում վիճարկվելու են 2014-ի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերը: Ուղեգրերի համար մարզիկները կմրցեն փետրվարի 28-ին և մարտի 1-ին: Հայաստանի հրաձգության հավաքականը հիմնականում համալրել են մինչև 21 տարեկան մարզիկները: Նրանք մասանակցելու են երիտասարդների պայքարին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկները «Վազող թիրախ» մրցաձևի թիմային պայքարում նվաճել էին բրոնզե մեդալ:
Ահա թե որ մրցաձևերոևմ են մերոնք կարողությունները փորձելու.
Օդամղիչ ատրճանակ, 10 մ, տղաներ, 60 կրակոց
- 1. Զավեն Իգիթյան` I կարգ, մարզիչ` Խորեն Իգիթյան
Օդամղիչ ատրճանակ, 10մ, աղջիկներ, 40 կրակոց
- 2. Էլմիրա Կարապետյան` I կարգ, մարզիչ` Նորայր Առաքելյան
Օդամղիչ հրացան, 10մ, տղամարդիկ, 60 կրակոց
- 3. Քրիստիան Լաուեր` I կարգ, մարզիչ`Անդրանիկ Այվազյան
Օդամղիչ հրացան, 10մ, տղաներ, 60 կրակոց
- 4. Հրաչիկ Բաբայան` ՄԿՍՎ, մարզիչ`Անդրանիկ Այվազյան
- 5. Սուրեն Բերյան` ՍՎ, մարզիչ` Համլետ Նիկողոսյան
Վազող թիրախ, 10մ, տղաներ, 30+30կրակոց և 2X20 կրակոց
- 6. Ռազմիկ Մինասյան` ՍՎ, մարզիչ` Գագիկ Մելոյան
- 7. Արթուր Պետրոսյան` ՍՎ, մարզիչ` Գագիկ Մելոյան
8. Շանթ Սարգսյան` I կարգ, մարզիչ` Գագիկ Մելոյան
Վազող թիրախ, 10մ, աղջիկներ, 20+20կրակոց և 2X20 կրակոց
- 9. Լիլիթ Մկրտչյան
