ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագետները հնարավոր է հանդիպեն Սիրիայի պատվիրակներին

syria-war (1)Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչը հայտնել է, որ Ժնևի խաղաղության բանակցությունների պատվիրակները հնարավոր է ուրբաթ օրը երկկողմանի հանդիպում ունենան Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ:

ՄԱԿ-ի հայտարարության համաձայն ուրբաթ օրը հանդիպմանը կմասնակցեն ՄԱԿ-ի միջնորդ Լախդար Բրահիմին, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադիյ Գատիլովը և Միացյալ Նահանգների քաղաքական հարցերով պետքարտուղար Ուենդի Շերմանը:

Սիրիայի ընդդիմության պատվիրակության բարձրաստիճան անդամ Մոնզեր Ակբիկը երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է, որ սիրիական կողմը հնարավոր է մասնակցի ամերիկյան և ռուսական պատվիրակների երկկողմանի հանդիպմանը:

Ակբիկը նաև նշել է, որ արևմտյան երկրների աջակցությունն ունեցող Ազատ սիրիական բանակի ապստամբների խումբը նույնպես ժամանել է Ժնև խաղաղության բանակցությունների ընթացքում անվտանգության հետ կապված հարցերը համակարգելու համար:

Tags: ,