Ջիբլարթարի հայտնի կապիկներին կտարհանեն իրենց անկարգ վարքի պատճառով:
Նախկինում մակակաները հայտնի էին իրենց ընկերասեր, հետաքրքրասեր պահվածքով, սակայն այժմ նրանք աստիճանաբար կորցնում են մարդկանց նկատմամբ ունեցած իրենց վախը:
Վերջին տարիների ընթացքում կապիկները հարձակվում են մարդկանց վրա, ավերում հյուրանոցային սենյակները և աղտոտում փողոցները:
2012թ-ին կապիկները հարձակվել և ծեծել էին տարեց կնոջ, որը տեղափոխվել էր հիվանդանոց:
2011թ-ին կապիկների 104 հարձակում էր գրանցվել:
Ջիբլարթարի կառավարությունից հայտնում են, որ երրորդ կողմի հետ բանակցությունները ընթացքի մեջ են՝ 200-ից ավել կապիկներից 120-ին տարհանելու նպատակով:
Այժմ կապիկներին բռնում և պահում են անասնաբույժների վերահսկողության տակ գտնվող «կապիկների բանտում»՝ նախքան նրանց տեղափոխումը Հյուսիսային Աֆրիկա, որը ամենահավանական ուղղությունն է:
Հատուկ աշխատակազմ է ստեղծվել, որը քաղաքում մնացած մյուս կապիկներին տեղափոխում է նրանց արգելավայր, որտեղ կենդանիներին գրավելու նպատակով հատուկ սնվելու տարածքներ են ստեղծվել:
Tags: բնապահպանություն
