ՀԿԵ-ն կընդլայնի բացատրողական աշխատանքն աշխատակազմերում

բողոքի ակցիա ըննդեմ կուտակային կենսաթոշակի համակարգիՀայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ հանդես եկող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանը երեկ՝ փետրվարի 10-ին, միացել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ՝ բողոքի ակցիա անցկացնելու ընկերության վարչական շենքի մոտ:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի նախաձեռնությամբ երեկ իսկ տեղի ունեցավ բողոքի ակցիա անցկացնող խմբի (20 հոգի) հետ հանդիպում: Հանդիպման շրջանակներում ընկերության ղեկավարի կողմից տրվեց կենսաթոշակային բարոփոխման մասին համապարփակ բացատրություն համակարգի ներդրման ու գործատուի կողմից կատարման վերաբերյալ: Վ. Ռեբեցը նաև նմանատիպ օրինակներ բերեց ռեւսական և եվրոպական փորձից: Նշենք, որ «Դեմ եմ» հասարակական նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումը մերժվել էր:

Ընկերության գլխավոր տնօրենը հատուկ ընդգծեց, որ պահում կատարված միջոցները գտնվում են «ՀԿԵ» ՓԲԸ հաշիվներում և մինչ պետական իշխանության համապատասխան մարմինների որոշումն այդ միջոցների տնօրինման կարգի մասին դրանք ոչ մի տեղ չեն ուղղվելու: «- Ամենամսյա պահումները թույլ կտան բացառել տարվա սկզբից աշխատավարձից կուտակված գումարը միանգամից պահելու ռիսկն, ինչը կարող է բերել առձեռն ստացվող գումարի չափի էական նվազման, շեշտեց Վ. Ռեբեցը:»

Ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ 2013 թ. արդյունքներով՝ Հարավկովկասյան երկաթուղում նկատվել է միջին աշխատավարձի աճ 10 %-ով այն դեպքում, երբ երկաթուղում գրանցվել է փոխադրումների ծավալի անկում 5.3 %-ով՝ 2012 թ. հետ համեմատ: «-Այսպիսով, ՀԿԵ աշխատավարձի աճի տեմպերը կրկնակի գերազանցում է համապատասխան տեմպը հանրապետությունում, այսօր ՀԿԵ-ում միջին աշխատավարձը 40%-ով գերազանցում է միջին աշխատավարձը հանրապետությունում – ընդգծեց Վ.Ռեբեցը»:  Նա նշեց, որ 2013 թ. ՀԿԵ-ում ներդրվեց աշխատանքի վարձատրման նոր համակարգ, որն առաջին հերթին ուղղված էր երիտասարդների շահերին: Այսպիսով, երկաթուղու 2500 երտասարդ աշխատակիցներ, ովքեր ունեին հավելավճար 15 %-ի չափով, հնարավորություն ստացան ստանալու ամենամսյա պարգևավճարներ  աշխատավարձի 25%-ի չափով, այն դեպքում, երբ նրանցից 500-ը հավելավճարի իրավունք չունեին՝ նախորդ համակարգի դեպքում:

Հաշվի առնելով տեղի ունեցած քննարկումը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն այսօր՝ փետրվարի 11-ին, անցկացրեց տեսակապով սելեկտորային խորհրդակցություն՝ ընկերության կառուցվածքակյին ստորաբաժանումների ղեկավարների հետ նշված հարցի շուրջ երկխոսության նպատակով: Խորհրդակցության արդյունքներով աշխատակազմերում բացատրողական աշխատանքներ անցկացնելու որոշում ընդունվեց: Այսպիսով, վաղը՝ փետրվարի 12-ին, պլանավորված անվտանգության օրվա շրջանակներում, որն անց է կացվում ՀԿԵ-ում յուրաքանչյուր չորեքշաբթի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կվարեն կոլեկտիվների հետ հանդիպումներ՝ բացատրելու ՀՀ-ում կենսաթոշակային նոր համակարգի ներդրման առանձնահատկությունները: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն ինքնին նմանատիպ բացատրողական աշխատանք անցկացնելու համար ընտրել է բավականին բարդ Սևանի շրջանը:

-                     Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ մեր աշխատակիցների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ նոր համակարգ մուտք գործելիս, ասաց Վ. Ռեբեցն՝ ավելացնելով, որ չի ազատում ստորաբաժանումների ղեկավարներին զշխատակազմերում տարվող բացատրողական աշխատանքներ անցկացնելու պարտավորությունից: Ըստ գլխավոր տնօրենի՝ այդպիսի աշխատանքը պետք է տարվի համակարգայինորեն ինչպես արտադրական, այնպես էլ հասարակական հարցերի շուրջ:

Նշենք, որ ձեռնարկությունների աշխատակազմերի հետ հանդիպումներին ներկա են գտնվելու նաև ներկայացուցիչներ արհմիություններից,վետերանների խորհուրդից ու ՀԿԵ երիտասարդական խորհուրդից:

Անկախ

Tags: , ,