Եղանակային նոր ռեկորդներ` աշխարհում

o_894094ԱՄՆ-ում ձյան հզոր ցիկլոնը մոտենում է Նյու-Յորքին: Միանգամից 8 նահանգում հայտարարվել է ԱԻ, կան զոհեր: Ավիաընկերությունները շուրջ 2 հազար թռիչք են հետաձգել: Բրիտանիայում փորձում են վերջին տասնամյակի ամենաուժեղ ջրհեղեղին դիմակայել: Թեմզայի մակարդակը վտանգավոր է դարձել, Լոնդոնի արվարձանները հեղեղված են:

ԱԻ ռեժիմ է  նաև ԱՄՆ-ի 8 նահանգներում(Վիրջինիայից Տեխաս)` առատ ձյան պատճառով: Ոստիկանությունը հայտնել է 4 զոհի մասին: Ամենաբարդ դրությունը ստեղծվել է Հյուսիսային Կարոլինայում ու Ջորջիայում: Շատ բնակավայրերում հոսանք չկա, երթևեկությունը կանգնել է, բնակիչները սուպերմարկետներն են դատարակում, պահեստավորում առաջին անհրաժեշտության ապրանքներ, դպրոցներում պարապմունքները հետաձգվել են: Վաղը սպասվում է որ ցիկլոնը կհասնի Նյու Յորք:

Անգլիայի հարավում ջրհեղեղներ են արդեն մեկուկես ամիս ու ամեն շաբաթ վիճակը վատթարանում է ավելի: Թեմզայի մակարդակը հասել է վտանգավոր աստիճանի: “Մեծ Բրիտանիայի համար սա ամենաանձրևոտ ձմեռն է երկուսուկես դարում ու ամենաուժեղ հեղեղները` վերջին տասնամյակում”,-ասել է վարչապետ Քեմերոնը,-տուժել են ավելի քան 800 շրջաններ: Դրանցից 13-ում ջրհեղեղը կյանքի համար սպառնալիք է դարձել: Իսկ ջուրն առայժմ չի նահանջում”:

Ապահովագրական ընկերությունների վրա տեղումների նման ռեկորդային  քանակը 800 և ավելի մլն դոլար է նստել: Փորձագետները կարծում են, որ իրական վնասը շատ ավելի է:”Ես ցանկանում եմ ամբողջ երկրին հայտնել.մենք կծախսենք, այնքան, որքան կպահանջվի,  գործի կդնենք բոլոր անհրաժեշտ քայլերը”-վստահեցնում է վարչապետը,-ես որոշեցի հետաձգել Մերձավոր Արևելք կատարելիք այցը.հիմա ջրհեղեղից ավելի կարևոր բան չկա”:

Եղանակային անսովոր պայմանների հետևանքով նման վիճակ է նաև Պերուում: Ինկերի ողջ աշխարհում հայտնի Մաչու-Պիկչու քաղաք տանող ճանապարհին սողանքի հետևանքով կամուրջ է փլուզվել: 250 զբոսաշրջիկ հայտնվել է ճանապարհին շրջափակված վիճակում: Արտակարգ ծառայությունները տուժածներին Ագուաս-Կալենտես քաղաք է տեղափոխում, որտեղից նրանց առավել անվտանգ վայր կուղեկցեն երկաթուղով:

 Անկախ

Tags: , ,