Մոլդովայի ժողովրդական արտիստի անունը հանվել է Ադրբեջանի “սև ցուցակից”

Կոնստանտին ՄոսկովիչՄոլդովայի ժողովրդական արտիստ Կոնստանտին Մոսկովիչի անունը հանվել է Ադրբեջանի “անցանկալի անձանց” ցուցակից։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, նրա անունն այլևս ընդգրկված չէ Ադրբեջանի արտգործնախարարության կայքի  “անցանկալի անձանց” ցուցակում, որտեղ նա հայտնվել էր “առանց Ադրբեջանի թույլտվության 2009թ.-ին Լեռնային Ղարաբաղ այցելելու համար”։

Կոնստանտին Մոսկովիչը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ խնդրելով իր անունը հանել երկրի արտաքին գործերի նախարարության կողմից կազմած “անցանկալի անձանց” ցանկից։ Մոլդովայի ժողովրդական արտիստի նամակում նշված է, որ նա Լեռնային Ղարաբաղ այցելել է որոշակի նպատակով և պարտավորվում է այլևս չխախտել Ադրբեջանի օրենքները։

Առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ այցելած մարդիկ ներառվում են Ադրբեջանի արտգործնախարարության “պերսոնա նոն գրատա” ցուցակում, որում ներառվել է 335 օտարերկրացի:

Անկախ

Tags: , ,