Ալժիրում սուգ է հայտարարվել

o_893970Ալժիրում եռօրյա սուգ է հայտարարվել ավիավթարի զոհերի հիշատակին: Նախօրեին երկրի հարավ-արևելքում ռազմա-տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով 77 մարդ է զոհվել: Միակ փրկված ուղևորը հիմա գտնվում է հոսպիտալում, շատ ծանր վիճակում: Օդանավը զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների էր տեղափոխում: Վայրէջքից րոպեներ առաջ նրանց հետ կապն ընդհատվել է: Նախնական վարկածի համաձայն, վթարի պատճառը եղանակային վատ պայմաններ են : Ինքնաթիռի անկման շրջանում ձնամրրիկ է եղել:

Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկը երկրում եռօրյա սուգ է հայտարարել: С-130  “Հերկուլեսը”, որն ուղղություն էր վերցրել Թամանռասսեթ քաղաքից Կոնստանտինու, վթարի է ենթարկվել տեղի ժամանակով կեսօրին մոտ, լեռնային Ջեբել-Ֆորտաս լեռնազանգվածի մոտ:

Ինչպես հայտնել են քաղաքացիական պաշտպանության ծառայությունից, զոհերից 50-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում` 4 կին: Հայտնի է, որ  զոհվել է նաև Ալժիրի ազգային կրթության նախկին նախարարի զարմիկն ու բարձրաստիճան զինծառայողներից մեկի կինն ու դուստրը: Երկրի իշխանություններն արդեն ձևավորել են հանձնաժողով, որը կզբաղվի վթարի ուսումնասիրությամբ:

Անկախ

Tags: , ,