Օղակների արքա Ալբերտ Ազարյանը 85-ամյա հոբելյանը նշվեց «Փարավոն» ռեստորանային համալիրում

MHM85157 copyՕլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը թևակոխեց իր 85-րդ ձմեռը: 

20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը կատակում է, որ ինքն ընդամենը 58 տարեկան է: Ի դեպ, դրանում նաև ճշմարտություն կա: Ասես, նրա անցած տարիները բոլորովին իրենը չեն:

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի տնօրենը, Հայաստանի մարմնամարզության  ֆեդերացիայի նախագահն այնպիսի եռանդով լեցուն, որ երիտասարդներից շատերը կնախանձեն: Նա նաև ավտոմեքենա է վարում, տոնախմբությունների մասնակցում, ամեն օր առնվազն մեկ ժամ մարզվում մարզասրահում, անվերջ, առանց հոգնելու կարող է խոսել տարբեր հարցերի շուրջը, տեսակետներ հայտնել: Նա բոլորի նկատմամբ է սիրալիր, երբեք չի տառապել աստեղային հիվանդությամբ, այդ է պատճառը, որ համնդհանուր ժողովրդականություն է վայելում, մեծ հարգանք:

Ազարյանը Հայաստանից միակն է, որը 11 անգամ  հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, դարձել Եվրոպայի կրկնակի  և  աշխարհի չեմպիոն: Ի վերջո, նա աշխարհի  միակ հայ  մարզիկն է, որը կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի կոչումը:

Երեկ «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացավ Ալբերտ Ազարյանի ծննդյան 85-ամյակին  նվիրված հանդիսությունը:

Հոբելյարը խնդրել էր, որ այն նշվի սահմանափակ հյուրերի մասնակցությամբ:  Եվ կազմակերպիչները` ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները, ընդառաջել էին: Այդուհանդերձ ներկաների թիվն անցնում էր մի քանի հարյուրից: Մասնակցում էին մարզական բնագավառի աշխատողներ, մարզական լրագրողներ: Հրավիրվածների թվում էր նաև համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Արարողությանը ներկա էին ՀԱՕԿ-ի  հիմնադիր նախագահ Ռուբեն Հակոբյանը, նրան հաջորդած այդ կազմակերպության նախագահ Ռաֆայել Թորոյանը, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը և ուրիշներ:

Ցուցադրվեց Ալբերտ Ազարյանին նվիրված,  բացառիկ  կադրերով տեսաֆիլմ: Դիտողները  մեկ անգամ ևս  հիացանմեծ մարմնամարզիկի կատարումներով, վերապրեցին հիացմունքի ակնթարթներ:

Հոբելյարին առաջինը ողջունեց Գագիկ Ծառուկյանը:

ազարMHM85155

Շնորհավորական խոսքերից հետո  ՀԱՕԿ-ի նախագահը ընդգծեց, որ հատուկ օղակների արքայի անունով, հենց նրա կենդանության օրոք,  ստեղծել է «Ալբերտ Ազարյան» մեդալ և առաջին իսկ օրինակը նվիրեց հանրաճանոթ մարմնամարզիկին: Ընդ որում, հետագայում Ազարյանն իր անվան պարգևն անձամբ  է հանձնելու արժանիներին:

Ազարյանին շնորհավորեց  և  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց օլիմպիական խաղերի չեմպիոն, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:

MHM85156 copy

Շնորհավորական ուղերձներ հղեցին նաև Երևանի քաղաքապետարանի, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի,  Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական  քոլեջի,  «Սևան», «Աշխատանքային հերթափոխ»  մարզական միությունների հանրապետական խորհուրդների, Հայաստանի ծանրամարտի, մարմնամարզության և մարզական լրագրողների ֆեդերացիաների ներկայացուցիչները:

MHM85158 copy

Վերջում  հոբելյարն իրեն բնորոշ համեստությամբ, մի տեսակ ամաչկոտությամբ իր երախտագիտությունը հայտնեց, հուզվեց, որ իր վաստակը շատ  բարձր են գնահատում և անմիջական  պարզ  հասարակ, շիտակ խոսքով էլ զարմացրեց, յուրովի կախարդեց դահլիճին:

Հավելենք, որ տոնախմբության ժամանակ Ազարյանի կողքին էր նստած Յուրի Վարդանյանը, իսկ նրանց դիմաց տեղ էին զբաղեցրել Գագիկ Ծառուկյանը և Իշխան Զաքարյանը:

Ազարյանի առաջարկով, ի նշան միջացառման կազմակերպման երախտագիտության, բոլորը բաժակ բարձարացրեցին ի պատիվ Ծառուկյանի:

Անկախ

 

 

 

 

 

Tags: , ,