Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառած չէ. Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար

Մարկ Սիմոնդս  Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Մարկ Սիմոնդսը երկրի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ քննարկման ժամանակ նշել է, որ այս հակամարտությունը հաճախ սառած է թվում, սակայն հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հակառակի մասին են խոսում: Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիան անհանգստացած է սահմանին առաջացած լարվածության պատճառով:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Սիմոնդսը իր ելույթում նշել է, որ ԼՂ հակամարտությունը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի զարգացման համար և անկայուն վիճակ է ստեղծում Հարավային Կոսկասում: Սիմոնդսը ընդգծել է նաև, որ Մեծ Բրիտանիան ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Փոխնախարարը հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը հարցին լուծում տալու համար:

Tags: , ,