Օբամա զույգի համար շոուն շարունակվում է

obama ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ երեկոյան հանդիսավոր ընթրիք է մատուցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պատվին: Երեկոյի միակ առաջին տիկինը՝ Միշել Օբաման, զարմացրել է լրագրողներին և զայրացրել իրեն նախանձողներին: Ֆրանսուա Օլանդը վերջերս հայտնվել էր սիրային սկանդալի կենտրոնում, որի արդյունքում ԱՄՆ էր եկել առանց տիկնոջ: Չնայած Օբամա զույգի շուրջ ևս նման լուրեր են պտտվում և նրանց միջև առաջացած սառնության պատճառով լրագրողները մոտալուտ բաժանություն են կանխատեսում, այնուհանդերձ երեկվա ընթրիքին Բարաք և Միշել Օբամաները երջանիկ են երևացել: Միշել Օբաման հայտնի դիզայներական շքեղ զգեստով վայելել է երեկոյի միակ առաջին տիկինը լինելու ուրախությունը: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ ամերիկյան մամուլը երեկվա երեկոն հետևյալ կերպ են մեկնաբանել. «Չնայած ամեն ինչի՝ Օբամա զույգի համար շոուն շարունակվում է»:

Tags: , ,