Եգիպտական դատարանը հանցագործին 190 տարվա ազատազրկման է դատապարտել

egiptos  Եգիպտոսի Լուքսոր քաղաքի քրեական դատարանը 49-ամյա եգիպտացի հանցագործին դատապարտել է 190 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»,  այս որոշումը դարձել է երկրի պատմության մեջ գրանցված ամենախիստ պատիժը:

Յասիր Աբդալ Քադեր Ահմեդը մեղադրվում է ավելի քան 10 հանցագործություն կատարելու մեջ՝ ներառյալ սպանություն, զինված հարձակում, գողություն, մարդկանց առևանգում, զենքի անօրինական վաճառք և այլն: Նրան 5 անգամ դատապարտել են 25-ական տարվա ազատազրկման և 65 տարվա հարկադիր աշխատանքի: Ընդհանուր առմամբ հանցագործը բանտում պետք է անցկացնի 190 տարի: Հայտնի է, որ շուտով դատարանի առաջ կկանգնի նաև Յասիրի հանցակից խմբավորումը, որոնց թվում է նաև նրա որդին:

 

Tags: , ,