Չորեքշաբթի օրը Չինաստանի արևմտյան հատվածում գտնվող Սինցզյան շրջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել: Դժբախտ պատահարների կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունից հայտնում են, որ 6,8 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հոթան քաղաքից 269 կմ հեռավորության վրա: Չինաստանի երկրաշարժերի ցանցային կենտրոնից երկրաշարժի ուժգնությունը գնահատել են 7,3 բալ՝ ավելացնելով, որ դրան հաջորդել են ևս յոթ թեթև ցնցումներ:
Շրջանի քաղաքացիական հարցերով բյուրոյի ղեկավարը հայտնել է, որ իրենք դեռևս տեղկություններ են հավաքում:
Չինաստանում վերջին տարիների ամենաուժեղ երկրաշարժը՝ 7,9 բալ, գրանցվել է Սիչուան նահանգում 2008թ-ին, որի հետևանքով զոհվել և անհետ կորել է 90,000 մարդ:
Tags: երկրաշարժ, Չինաստան
