Գերմանիայի կենդանաբանական այգում բևեռային արջը սատկել է այցելուի նետած վերարկուն և պայուսակը ուտելուց հետո

Anton - polar bear-stuttgartԳերմանիայի Շտուտգարտ քաղաքի կենդանաբանական այգում Անտոն անունով 25 տարեկան բևեռային արջը սատկել է այցելուի պայուսակը և վերարկուն ուտելուց հետո:

Անտոնը մի քանի օր շարունակ հիվանդ է եղել՝ նախքան աշխատակիցները նկատել են, որ նրա բերանում հագուստի կտորներ կան:

Աշխատակիցները դեղամիջոց են պատրաստել, որպեսզի արջը թափի վերարկուի և պայուսակի կտորները, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Բևեռային արջը սատկել է ներքին սուր վնասվածքներից և բորբոքումներից, սակայն կարող էր ապրել ևս 10-15 տարի, եթե չուտեր հագուստը:

Կենդանաբանական այգու աշխատակիցները հայտնել են, որ կենդանիների մոտ առարկաներ նետելու այցելուների սովորությունը լուրջ խնդիր է դարձել:

Նրանց հաշվարկներով՝ վերջին 20 տարիների ընթացքում բևեռային արջի վանդակից հանել են 200 մանկական կոշիկ, 50 տիկնիկ, բազմաթիվ գլխարկներ, տեսախցիկներ և հեռախոսներ, ինչպես նաև մի քանի ակնոց:

Tags: , ,