Ջասթին Բիբերի մոմե արձանը հեռացվել է Նյու Յորքի Մադամ Թյուսոյի թանգարանից: Արձանը հեռացվել է, քանի որ ոգևորված երկրպագուները ջարդել էին այն: Արձանի շուրջը որևէ պարան կամ արգելապատնեշ չի եղել, ուստի երկրպագուները անընդհատ շոշափել են այն:
Թանգարանը հայտարարել է, որ արձանը, չնայած կանոնավոր վերանորոգումներին, այլևս իրեն չէր արդարացնում ո՛չ աստղի, ո՛չ էլ թանգարանի նկատմամբ:
Թանգարանի գլխավոր տնօրեն Բրետ Պիջենը հայտնել է, որ սա հիասթափեցնող է, սակայն իրենք հույս ունեն մոտ ապագայում թանգարանում կրկին հյուրընկալել նոր, հասուն Ջասթինին: Արձանը հրապարակվել էր 2011թ-ին:
Tags: շոուբիզնես, Ջասթին Բիբեր