Փարիզի փողոցների տակ 214կմ ձգվող ռելսերը կազմում են Եվրոպայի ամենամեծ մետրոներից մեկը: Սակայն ստորգետնյա այդ համակարգի 16 կայարաններ տասնայկ տարիներ է, ինչ լքված և գրեթե մոռացված են:
Այդ «ուրվական կայարաններից» մի քանիսը ամայացել են նացիստական օկուպացիայից հետո և այլևս չեն բացվել հանրության առջև: Ինչևէ հրապարակվել է այդ կայարանները լողավազանների, գիշերային ակումբների և ռեստորանների վերածելու նոր նախագիծը:
Այս վերակազմավորումը առաջարկել է Փարիզի քաղաքապետի թեկնածու Նատալի Կոստյուշկո Մորիզը: Նրա հանձնարարությամբ՝ երկու ճարտարապետների գծագրած պատկերների հավաքածուի մեջ ցուցադրվում է, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ Արսենալի կայարանը վերաձևավորումից հետո:
Կոստյուշկո Մորիզը հայտնել է, որ ցուցադրված դիզայնները առկա բազմաթիվ հնարավորությունների միայն օրինակներն են և ընտրվելու դեպքում ինքը կխնդրի, որ Փարիզի բնակիչները որոշեն, թե ինչ են ցանկանում տեսնել դատարկ կայարաններում:
Tags: բարեր, լողավազաններ, չօգտագործվող մետրոյի կայարաններ, ստորգետնյա այգիներ, Փարիզ