«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակիցներն այսօր ընկերության վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով հետ վերադարձնել իրենց աշխատավարձերից պահված գումարը:
Նրանց են միացել նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամները։
Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցներին են մոտեցել ՀԷՑ մամուլի պատասխանատուն ու արհմիության նախագահը: Մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը պարզաբանել է, որ իրենց արարքում հակաօրինական ոչինչ չկա, քանի որ «ՍԴ որոշմամբ պահումների մասով օրենքը չի կասեցվել»:
Նա նաև ասել է, որ աշխատողներից գանձված գումարները պահվում են հատուկ հաշվեհամարի վրա, մինչև ՍԴ որոշումը:
Արհմիության նախագահ Արտյոմ Մուրադյանը տեղեկացրել է, որ ձևավորվել է աշխատանքային խումբ, և այսօր ժամը 16։00-ին հանդիպում է տեղի ունենալու ՀԷՑ ղեկվարության հետ՝ քննարկելու հարցը:
ՀԷՑ-ում գրանցված 8000 հազար աշխատողներից 2500-ի վրա տարածվում է կենսաթոշակային նոր համակարգը:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային պահումների դեմ բողոքով հանդես են եկել նաև «Հարավկովկասյան երկաթուղիների», Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, ինչպես նաև Երեւանի մետրոպոլիտենի աշխատակիցները։
Անկախ
Tags: բողոքի ակցիա, ընդդեմ կուտակայինի, ընդդեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի, հէց