Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահը», Թուրքիայում քրեական գործ է հարուցվել՝ կապված վարչապետ Թայիփ Էրդողանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հետ: Քրեական գործի շրջանակներում արդեն 4 հոգի հարցաքննվել է:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կոռուպցիոն սկանդալի գործի քննության ժամանակ գաղտնալսվել են նախագահ Աբդուլահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաների հեռախոսները: Թուրքական հետախուզությունը հայտնաբերել էր գաղտնալսիչ սարքերը, որոնց միջոցով էլ իրականացվել է այդ անօրինական գործողությունը:
Անկախ
