Թուրքական «Սաբահը» տեղեկացնում է, որ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության Ստամբուլում տեղակայված գրասենյակի վրա զինված հարձակում է իրականացվել: Հարձակման արդյունքում սպանվել է կուսակցության անդամներից Ջոշքուն Դեմիրքոլը, որի անունը ներկայացված էր մարտ ամսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրացուցակում: Դեպքի վերաբերյալ կուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ տեղի ունեցածը քաղաքական որևէ ենթատեքստ չունի:
Tags: Ստամբուլ
