Սոչիում շարունակվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը կարողությունները փորձեց դասական ոճոով 10 կմ դահուկավազքում:
Նա վերջնագիծը հատեց 35 րոպե 26,4 վայրկյանում և 75 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 64-րդ տեղը:
Չեմպիոն դարձավ լեհ Յուստինա Կովալչուկը`28 րոպե 17,8 վայրկյան: Նա հռչակվեց օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Սերգեյ Միքայելյանը Արթուր Եղոյանը փետրվարի 9-ին մասնակցել էին դահուկավազքի սկիատլոնի մրցմանը (30 կմ): 68 մարզիկների պայքարում Միքայելյանը գրավել էր 46-րդ տեղը, իսկ Եղոյանը 63-րդն էր:
Tags: 22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր, Կատյա Գալստյան, Սոչի, սպորտ
