Թուրքիան պատրաստվում է ականազերծել է հայ-թուրքական սահմանը

ականԹուրքիայի ներքին գործերի նախարարությունը, հիմնվելով 2014 թվականին նախատեսվող միջոցառումների վրա, երկրի ներքին անվտանգության ուժեղացման նպատակով պատրաստվում է ականազերծել Իրանի և Հայաստանի հետ սահմանները: Փոխարենը սահմանային շրջաններում տեղադրվելու են հսկողության նորագույն համակարգեր: Նախագծի առաջին փուլում ականազերծվելու է Հայաստանի և Իրանի հետ սահմանային 11665641 մետր տարածք: Թուրքական «Աքշամի» հաղորդմամբ՝ 52 մլն 450 հազար եվրո արժողությամբ ծրագրի 75 տոկոսը ֆինանսավորվելու է Եվրամիության կողմից, մնացած ծախսերը հոգալու է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Հայ-թուրքական սահմանի ականազերծումը կրկին օրակարգ է բերում սահմանի բացման հավանականության հարցը: Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես էր եկել հայտարարությամբ, որ Իգդիր քաղաքի մերձակայքում գտնվող հայ-թուրքական սահմանի մոտ շինարարական աշխատանքներ են ընթանում:

 

Tags: ,