10-ամյա նորվեգացի տղան իր ծնողների մեքենան վարելով գցել է ձյունով լի ջրափոսի մեջ և ոստիկանությանը հայտնել, որ ինքը գաճաճ է և վարորդական իրավունքը թողել է տանը:
Օսլոյից 110կմ հեռավորության վրա գտնվող Դոկկա քաղաքում բնակվող տղան առավոտյան ժամը 6-ի մոտակայքում իր 18 ամսեկան քրոջը դրել էր մեքենայի մեջ, մինչ իր ծնողները քնած էին, և ճանապարհվել 60կմ հեռավորության վրա բնակվող իր տատիկին ու պապիկին այցելելու:
Նա 10 կմ վարելուց հետո շեղվել էր ճանապարհից և մնացել ձնակույտի մեջ, որից հետո նրան գտել էր ձյուն մաքրող մեքենայի վարորդը և զգուշացրել ոստիկանությանը:
Ոստիկանությունից հայտնել են, որ երեխաներն ու մեքենան չեն վնասվել և որևէ մեղադրանք չի ներկայացվի:
Tags: նորվեգիա, Օսլո