Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ընթացքում 3 մարդ է զոհվել

Վենեսուելա, հակակառավարական ցույցեր,զոհերՎենեսուելայում հակակառավարական ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով երեք մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

Վենեսուելայի գլխավոր դատախազ Լուիզա Օրտեգան հայտնել է, որ չորեքշաբթի օրը բախումների հետևանքով մայրաքաղաք Կարակասում երկու մարդ է զոհվել:

Մայրաքաղաքի մաս կազմող Չակաո ինքնավար շրջանի քաղաքապետը Twitter-ի իր էջում հաստատել է, որ ևս մեկ մարդ է զոհվել:

Բախումների հետևանքով առնվազն 23 մարդ է վիրավորվել, ցուցարարները այրել են իշխանություններին պատկանող և մասնավոր մեքենաներ:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վերջին ցույցերը բնորոշել է որպես իր կառավարության դեմ հնարավոր հեղաշրջում:

Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ չորեքշաբթի օրը վանդալազմի մեղադրանքով 30 մարդ է ձերբակալվել:

 Անկախ

Tags: , ,