Բժիշկները բրազիլացի թոշակառուի մարմնում 44 տարեկան սաղմ են հայտնաբերել

բրազիլացի կին84-ամյա բրազիլացի կնոջ մարմնում 44-ամյա սաղմ են հայտնաբերել:
Բժիշկները այդ զարմանալի փաստը հայտնաբերել են անցած ուրբաթ օրը, երբ թոշակառուին ստամոքսի սուր ցավերով տեղափոխել են Նատիվիդադի հիվանդանոց:
Բժիշկները ռենտգենյան ճառագայթներով ստամոքսը հետազոտելուց հետո այնտեղ նկատել են 20-28 շաբաթական «քարացած երեխա»:
Կինը բժիշկներին պատմել է, որ ինքը հղիացել է 44 տարի առաջ և ուժեղ ցավեր է ունեցել, որից հետո այցելել է հեքմի, քանի որ իրենց գյուղում բժիշկներ չեն եղել:
Հեքիմը նրան ինչ-որ դեղամիջոցներ է տվել, որից հետո կինը միանգամից լավ է զգացել:
Սակայն կինը բժիշկներին հայտնել է, որ ինքը պտուղը հեռացնելու մտադրություն չունի:
Այնուամենայնիվ բժիշկները հույս ունեն փոխել նրա միտքը՝ հետագա առողջական խնդիրներից խուսափելու համար:
Բժշկական գրականության մեջ հայտնի է միայն 300 նման դեպք:

Tags: , ,