Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան այսօր պատրաստվում է հայտնել իր կառավարությունը ցրելու մասին:
“Հաշվի առնելով Դեմոկրատական կուսակցության համագումարում ընդունված որոշումը, ես տեղյակ եմ պահել երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին, որ ուրբաթ ես իմ կաբինետով հեռանում եմ պաշտոնից”,-ասվում է Էնրիկո Լետայի դիմումում:
Նախօրեին Իտալիայի կառավարող Դեմոկրատական կուսակցության անդամներն իրենց ղեկավարի`Ֆլորենցիայի քաղաքապետ Մատեո Ռենցի` անհապաղ նոր կառավարություն ձևավորելու մասին գաղափարը պաշտպանել են: Համապատասխան փաստաթղթի օգտին է քվեարկել կուսակցության ազգային համագումարի 136 անդամ, կողմ` 16-ը, 2-ը` ձեռնպահ են եղել:”Եթե Իտալիան արմատական փոփոխությունների կարիք ունի, ապա ոչ ոք, բացի Դեմոկրատական կուսակցությունից չի կարող դրանք իրականացնել: “Ես բոլորին կոչ եմ անում այդ ճահճից միասին դուրս գալ”,-հայտարարել է Ռենցին, ելույթ ունենալով համագումարում: Ընդ որում, նա հայտնել է , որ կառավարությունը պետք է փոխվի շատ կարճ ժամկետում` “էստաֆետի” սկզբունքով, քանի որ ստեղծված իրավիճակը “թույլ չի տալիս նոր կառավարություն ստեղծելու համար նոր ընտորթյուններ անցկացնել, սակայն կարող է Իտալիային մի կառավարություն երաշխավորել, որը մինչև 2018-ը կգոյատևի”:
Բացի այդ, Ռենցին շնորհակալություն է հայտնել իր կուսակից Լետտեին` կատարած աշխատանքի համար, նշելով սակայն, որ ժամանակն է”երկրի պատմության նոր էջ բացելու”:
Էնրիկո Լետտան վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր 2013-ի ապրիլից:
Tags: Իտալիա, կառավարություն, վարչապետ