Ճապոնիայի կենտրոնական հատվածում ձյան առատ տեղումների պատճառով փակ է քաղաքի խոշոր օդանավակայանը` Նագոյան: Թռիչքուղու մաքրման համար լրացուցիչ տեխնիկա է բերվել, որն առայժմ իր առջև դրված խնդիրները լուծել չի կարողանում:
Հետաձգվել են 43 ներքին ավիաչվերթներ: Տոկիոյի միջազգային օդանավակայանը` Նարիտան առայժմ աշխատում է առանց ընդհատումների:
Նագոյայում փակ է արագընթաց ավտոճանապարհը, իսկ երկաթուղին աշխատում է առանց խաթարման:
Tags: առատ ձյուն, ճապոնիա