Չինաստանում կինը կարողացել է դուրս պրծնել կոյուղուց, ուր նրան գցել էր ընկերը: Դժբոխտն այնտեղ ավելի քան 60 ժամ էր անցկացրել: Տեսախցիկները նկարահանել են ամբողջ ընթացքը:
Գուո ազգանունով կինը հայտնվել է 3մ խորությամբ հորում: Երբ նրան փրկեցին, նա միայն սպիտակեղենով էր, ամբողջ մարմինը ջրի մեջ երկար մնալուց ամբողջովին ուռել էր: Նա փորձել էր գոռալ, օգնության կանչել, ապա հանել էր հագուստը, բաժանել կտորների, որ դրանից պարան պատրաստել, որ դուրս գա հորից: Դրանով կինը հասել է մինչև հորի կափարիչն ու հասկացել, որ այլևս ուժ չունի այն տեղաշարժելու:
Դժբախտին փրկել են անցորդները, որոնք հուսահատ ճիչեր էին լսել: Դեպքը կատարվել է դեկտեմբերի 12-ին: Պարզվեց, որ նրան այնտեղ էր գցել ընկերը, որը կնոջից 100 հազար յուան էր պարտքով վերցրել (16,5 հազար դոլար): Ոստիկաններն արդեն ձերբակալել են տղամարդուն կանխամտածված սպանության կասկածանքով: Նրան բռնել են տեսանկարահանող սարքերի նկարահանման օգնությամբ:
Ճանապարհին տղամարդը սկզբում հայտարարել է,, որ ցանկացել է ընկերուհուն սպանել իրենց գաղտնի սիրավեպի պատճառով: Հետո ամեն ինչ խոստովանել է, ասել, որ հանցագործության է դիմել պարտքի պատճառով: Ոստիկանությանը հայտնել են նաև, որ տղամարդը մոլախաղերի թուլություն ունի:
Tags: կոյուղի, հանցանք, Չինաստան