Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ Ներքին գործերի նախարարության շենքի դիմաց, ինքնահրկիզման դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը, Նախիջևանի 41-ամյա բնակիչ Հուսեյն Մամեդովը իր վրա բենզին է լցրել և ինքնահրկիզվել:
Տուժածը հոսպիտալացվել է: Նրա առողջական վիճակը միջին ծանր է:
Ըստ նախնական տվյալների՝ Մամեդովը այս քայլին է գնացել այն բանից հետո, ինչ կոնֆլիկտ է ունեցել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ, ովքեր արգելել են նրա զբաղվել ուղևորների մասնավոր փոխադրմամբ:
Tags: ադրբեջան, ինքնահրկիզում